ՆորություններՍպորտ

Զախարյանն ընդամենը 17 տարեկան է, բայց դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում. «Դինամո»-ի գլխավոր մարզիչ

«Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցը գնահատել է թիմի հայ հարձակվող Արսեն Զախարյանի խաղը ՌՊԼ-ի 20-րդ տուրի՝ «Ախմատի» հետ խաղում.

«Արսենն իրեն շատ լավ դրսևորեց հավաքների ընթացքում և արժանի էր մեկնարկային կազմում տեղ ստանալուն: Խփած գոլը միայն հաստատում է իր քրտնաջան աշխատանքի արդյունքները: Նա շատ մեծ քայլ է կատարել իր զարգացման համար՝ ոչ միայն անհատական, այլև թիմային առումով: Նա միանգամայն արժանի էր իր գոլին:

Այո, Արսենն ընդամենը 17 տարեկան է, բայց արդեն իսկ շատ դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում: Այսօր նա իրեն լավ դրսևորեց լուրջ մրցակցի դեմ խաղում, որտեղ շատ էին մենապայքարները»,- հայտարարել է Շվարցը:

Back to top button
Close