Նորություններ

Ճակատագիրը քեզ համար նախատեսել էր անժամանակ անմահության ճանապարհ. ԱՀ նախագահը շնորհավորել է Ալեքսանդր Հարությունյանին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում շնորհավորել է Հայրենիքի համար մղվող մարտերում զոհված, «Արցախի հերոս» Ալեքսանդր Հարությունյանին ծննդյան օրվա առթիվ:

ԱՀ նախագահի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև.
«Սիրելի ՛ Ալեքսանդր
Այսօր կբոլորեր քո 46 տարին, բայց ճակատագիրը քեզ համար նախատեսել էր անժամանակ անմահության ճանապարհը: Հայրենիքի ազատության համար քո պայքարը դեռևս հեռավոր իննսունականներից էր սկսվել: Թվում էր` այն պիտի վերջինը լիներ, սակայն, ավա ՜ղ, ունեցավ նաև իր դաժան շարունակությունը…
Ոչինչ չի փոխվել, իսկ Հայրենիքի գնահատականը վաստակիդ` ոսկեթև արծվի տեսքով, մեզ և մեր սերունդներին տանելու է նոր հաղթանակների…
Ծնունդդ շնորհավո ՛ր, Արցախի ՛ հերոս»,- գրել է ԱՀ նախագահը:
Back to top button
Close