Նորություններ

Ալեքսեյ Նավալնին տեղափոխվել է Վլադիմիրի շրջանի ուղղիչ գաղութ

ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին տեղափոխվել է Վլադիմիրի մարզի ուղղիչ գաղութ, հայտնել է Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ալեքսեյ Մելնիկովը:

Նավալնին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ՝  պատժի հետագա կրման համար:

«Համաձայն հաստատված ռեժիմի ՝ դատապարտված անձը պետք է կարանտին անցնի, հանձնի անհրաժեշտ թեստերը, ենթարկվի բժշկական հետազոտությունների եւ տեղափոխվի ընդհանուր ջոկատ», — ասել է Մելնիկովը:

Փետրվարի 2-ին Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը որոշում էր կայացրել  չեղյալ համարել Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեի» գործով և փոխարինել 3.5 տարվա ազատազրկամ ընդհանուր ռեժիմի գաղութում:

Աղբյուր՝ ՌԻԱ Նովոստի

Back to top button
Close