ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

COVID-19-ի դեմ պայքարի օրիգինալ մեթոդ. Բրուքլինի Peter Luger ռեստորանում կարող եք ճաշել մոմե հայտնիների հետ

Համաճարակի ընթացքում մասամբ դատարկված Նյու Յորքի հայտնի Peter Luger սթեյք-հաուսի սրահում տեղադրվել են դերասանուհի Օդրի Հեփբերնի, շոումեն Ջիմի Ֆելոնի և այլ հայտնիների մոմե ֆիգուրները:

Ըստ կանոնների, COVID-19 համաճարակի ժամանակ ԱՄՆ-ում հասարակական սննդի հաստատությունները կարող են այցելուներով լի լինել ոչ ավելի, քան 35%-ով: Գրեթե դատարկ սրահը տաղտկալի է թվում, ասում են Peter Luger-ի տերերը, իսկ «աստղերի» ընկերակցությունը բարձրացնում է փոքրաթիվ այցելուների տրամադրությունը:

Բրուքլինի ռեստորանը բոլոր մանեկենները փոխառել է իր գործընկեր Մադամ Տյուսոյի թանգարանից: Մոմե ֆիգուրները դեռ մի քանի օր կմնան ռեստորանում:

Back to top button
Close