Նորություններ

Արտակարգ դեպք Դիլիջանում. «Նյու Սիթի» առևտրի կենտրոնից 9 հոգի, այդ թվում՝ աշխատակիցներ, տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Դիլիջանում մի խումբ անձանց թունավորման փաստով:

«Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 9 քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Տավուշի մարզի բնակիչներ, 25-ամյա Գեղեցիկ Պողոսյանը, 34-ամյա Մերի Պողոսյանը, 29-ամյա Հերիքնազ Երիցյանը, 35-ամյա Թագուհի Պողոսյանը, 38-ամյա Ստելա Հովհաննիսյանը, 23-ամյա Հասմիկ Ալավերդյանը, 55-ամյա Նարինե Գուլինյանը, 21-ամյա Սվետլանա Վարդանյանը և 30-ամյա Մերի Գալստյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գործող «Նյու Սիթի» առեւտրի կենտրոնում բենզինային գեներատորից արտանետված ծխի հետևանքով: Ավագ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close