Նորություններ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է «ԼՂ տարածքում զինծառայողներ տեղակայելու մեջ»

Ադրբեջանը Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի տարածքում «զինված ուժերի ապօրինի տեղակայման համար», ինչը, ըստ ադրբեջանական կողմի, «2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության խախտում է»:

«Տեղ են գտել դեպքեր, երբ Հայաստանի զինված ուժերի անձնակազմը զինվորական ծառայության է ուղարկվում Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում` խախտելով միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, մարդու իրավունքները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ով թվագրված համատեղ հայտարարություն ստորագրելուց հետո, ինչը ենթադրում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցում»,- РИА Новости-ի փոխանցմամբ` ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեղակայումն Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում առանց Ադրբեջանի համաձայնության խախտում է միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, մասնավորապես` ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային սահմանների անձեռնմխելիությունը: Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության կոպիտ խախտում է նաև հայկական զորքերի ապօրինի տեղակայումն Ադրբեջանի Հանրապետության տարածքում, որտեղ ներկայումս տեղակայված են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը», — նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Back to top button
Close