ՄիջազգայինՆորություններ

Վորոնեժի բնակիչը տանը հայտնաբերել է իր կնոջ, դստեր եւ անչափահաս որդու դիերը՝ բռնի մահվան հետքերով

Քրեական գործ է հարուցվել Վորոնեժում, որտեղ տեղի բնակիչը սեփական տանը հայտնաբերել է իր կնոջ և երկու երեխաների՝ դստեր ու անչափահաս որդու անշնչացած մարմինները: Այս մասին հայտնում են Վորոնեժի մարզի դատախազության մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ փետրվարի 26-ի երեկոյան Վորոնեժի Սովետական շրջանի բնակիչը, վերադառնալով տուն, գտել է իր կնոջ, դստեր եւ անչափահաս որդու դիերը՝ բռնի մահվան հետքերով:

Տղամարդը դեպքի մասին հայտնել է իրավապահ մարմիններին:

Նախնական տվյալներով՝ 2021թ. փետրվարի 26-ին, 43-ամյա բնակչուհին իր սեփական տանը դանակահարել է 22-ամյա դստերը, ով տեղում մահացել է: Այնուհետ կինը խեղդամահ է արել իր 8-ամյա որդուն, ինչից հետո ինքնասպան է եղել:

Քրեական գործի քննության ընթացքը անձնական վերահսկողության տակ է վերցրել Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության ղեկավարը:

 

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Back to top button
Close