Նորություններ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 31-ամյա վարորդը Hyundai Sonata-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

Այսօր, փետրվարի  27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Բալայանը իր վարած Hyundai Sonata մակնիշի 91 UX 911 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 202 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա կրկին գլխիվայր հայտնվել ճանապարհի հողոտ հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Բալայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close