Նորություններ

Երբ երեւակայությունը սահմաններ չունի. ինչ հանձնուքներ են ուղարկում կալանավայրեր

Կալանավայրերում գտնվող բանտարկյալները սովորաբար ծանրոցներ, հանձնուքներ են ստանում իրենց հարազատներից ու ընկերներից:

Վերջիններս երբեմն փորձում են տանել արգելված իրեր՝ հեռախոսներ, փող, թմրանյութեր և այլն:

Ապրանքների ցանկը, որոնք փոխանցման ենթակա չեն, բավականին ընդարձակ է, օրինակ՝ սրածայր առարկաներ, ալկոհոլ, կապի միջոցներ եւ այլն:

Շատերը փորձում են արգելված իրեր տեղափոխել սննդի, պահածոների, շամպունների միջոցով, երբեմն տուփերում օգտագործում են կրկնակի հատակներ. օրինակ, հայտնաբերվել են  SIM քարտեր քաղցրավենիքի մեջ, թմրանյութ՝ սոխի մեջ, կանեփ՝ խոզաճարպի մեջ:

Առավել հաճախ մաքսանենգ ճանապարհով փորձ է արվում քրեակատարողական հիմնարկներ տեղափոխել հեռախոսներ և թմրանյութեր:

 

Back to top button
Close