ՆորություններՍպորտ

Կիևի մրցաշար․ Մալխաս Ամոյանն ու Կարապետ Չալյանը եզրափակչում են

Կիևում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Հունահռոմեական ոճի ըմբիշ 72 կգ քաշային կարգում հանդես եկող Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Փարվազ Նասիբովին ու դուրս եկել եզրափակիչ։

Քառորդ եզրափակչում նա հաղթել էր Ուկրաինայի մեկ այլ ներկայացուցչի՝ Անդրիի Կուլիկին։

Եզրափակիչ է դուրս եկել նաև Կարապետ Չալյանը, որը այս մրցաշարում հանդես է գալիս 82 կգ քաշային կարգում։

Հիշեցնենք, թե ինչ կազմով էին թիմերը մեկնել մրցավայր.

Ազատ ոճայիններ. Կարեն Զուրաբյան  / 57 կգ/, Ռազմիկ Պապիկյանին  / 61 կգ/, Գևորգ Թադևոսյան / 65 կգ /, Հրայր Ալիխանյան, Վարուժան Կաջոյան, Արման Անդրեասյան  / երեքն էլ ՝  74 կգ /, Արման Ավագյան / 79 կգ/, Հովհաննես Մխիթարյան  / 86 կգ /, Մարզպետ Գալստյան  / 92 կգ / և  Հովհաննես Մաղաքյան  / 125 կգ/:

Հունահռոմեականներ.  Ռուդիկ Մկրտչյան  / 55 կգ /, Գևորգ Ղարիբյան , Արմեն Մելիքյան  /  երկուսն էլ ՝ 60 կգ /, Հրաչյա Պողոսյան  / 63 կգ /, Կարեն Ասլանյան, Սլավիկ Գալստյան  /  երկուսն էլ ՝ 67 կգ /, Մալխաս Ամոյան  / 72 կգ /, Կարապետ Չալյան , Վարուժան Գրիգորյան  / երկուսն էլ ՝  77 կգ /, Արտավազդ Վարդանյան / 82 կգ /, Արթուր Ալեքսանյան, Արթուր Շահինյան / երկուսն էլ ՝  97 կգ /, Դավիթ Օվասապյան  / 130 կգ /:

Back to top button
Close