Նորություններ

Վլադիլեն Բալյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է ստացել

«Պատիվ ունեցա այսօր հյուրընկալվելու մեր ականավոր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի տանը և նրան հանձնելու Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը:

Համավարակի պատճառով մեր հետաձգված հանդիպումը շատ ջերմ անցավ: Մաեստրո Բալյանը, որն այս տարի նշում է իր ծննդյան 97-րդ տարեդարձը, մեզ վարակեց իր երիտասարդական ավյունով ու լավատեսությամբ:

Երևանցիների անունից շնորհակալություն հայտնեցի Վարպետին՝ նաև մեր քաղաքի մշակութային դիմագիծը կերտած նրա ստեղծագործական հարուստ ժառանգության համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Back to top button
Close