ՄիջազգայինՆորություններ

Էրդողանի խոսնակը ևս արձագանքել է ներհայաստանյան իրադարձություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ևս դատապարտել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Այս մասին նա գրառում է արել Twitter-ում։

«Դատապարտում ենք Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջման փորձը: Հեղաշրջումները միշտ ընդհատել են ժողովրդավարական գործընթացները և քաոսի պատճառ դարձել»:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակն անմիջապես կկարգավորվի։

Նշենք, որ Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում նաև արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» մամուլի խոսնակ Օմեր Չելիքն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը դատապարտել են Հայաստանում տեղի ունեցած այսպես կոչված հեղաշրջման փորձը։

Աղբյուր`    Ermenihaber.am
Back to top button
Close