Նորություններ

Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր ներկայացրել է մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար նախատեսված հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարն ու տեսանյութ ներկայացրել:

«Լրագրողների հետ վերջին ճեպազրույցի ընթացքում խոստացել էի ներկայացնել ռազմարդյունաբերական ընկերությունների մշակումների մասին պատմող տեսահոլովակներից մեկը։

Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար նախատեսված հարվածային անօդաչու թռչող սարքը։

Այս պահին ընթանում են սարքի պետական փորձարկումները։ Առաջիկայում նմանատիպ ձևաչափով Ձեր ուշադրությանը կներկայացվեն հայկական ռազմարդյունաբերական համալիրի այլ նոր մշակումներ ևս»,-ասված է նախարարի գրառման մեջ։

Back to top button
Close