Նորություններ

Բոինգ-737 օդանավը դեռեւս 8 ամիս առաջ պլանավորվել է վաճառել իրանական Caspian Airlines-ին․ Նավիկ Խաչատրյան

3-րդ գրառումս EK-FAA B737-300-ի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը:

«Օդանավի սեփականատերը լիտվական Magnetic Leasing վարձատուն է, օդանավը վարձակալությամբ տրվել է Fly Armenia-ին անցած տարվա ամռանը, մեր ՔԱԿ-ը այն գրանցել է այս տարվա հունվարին։

Օդանավը փետրվարի կեսին դատարկ չվերթով ուղևորվել է Տալլին` տեխնիկական սպասարկման, հետո Վառնա` նույնպես տեխսպասարկման, հետո Շարջա՝ նույնպես տեխսպասարկման. այս վերջին չվերթի վերջում օդաչուները emergency landing են ուզել Թեհրանի օդանավակայանի վերգետնյա ծառայություններից և իջել Թեհրան` 21/02/2021-ին։

Ըստ իմ աղբյուրի՝ օդանավը դեռևս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանական Caspian Airlines-ին։ Գործարքի միջնորդը եղել է նույնպես իրանական Khors Air ավիաընկերությունը։

Կա տեղեկատվություն (ես դեռ ինքս չեմ ճշտել), որ Fly Armenia-ին պատկանող մյուս բոինգը EK-FAB գրանցման համարանիշով անցած տարվա դեկտեմբերի 2-ից նույնպես գտնվում է Թեհրանում։

Ինչ ասեմ… մի հրաշք վերահսկողություն ոլորտի ղեկավար ՀՀ ՔԱԿ-ի կողմից…

Չնայած, ինչ եմ կորցրել, ինչ եմ ման գալիս…»,- գրել է նա:

Back to top button
Close