Նորություններ

Պահանջում ենք ընդունել Բանակի և ժողովրդի պահանջը․ Արցախի կուսակցություններ

Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը՝  Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով: Այդ հայտարարությամբ Հայոց Բանակը վերստին փաստեց ժողովրդական լինելու և երկրի համար այս ծանր իրավիճակում պետականության հիմքերը պաշտպանելու իր պատրաստակամությունը:

Բոլորս մտահոգված ենք Հայոց Բանակի պահանջից հետո Հայաստանի Հանրապետությունում ծավալվող իրադարձություններով և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի  վարչախմբից զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել  Բանակի և ժողովրդի պահանջը:

Այս իրավիճակում ՀՀ մեր քույրերին և եղբայրներին, պետության ճակատագրով  մտահոգված քաղաքացիներին կոչ ենք անում մերժել քաղաքացիական բախումներ  հրահրող ազգադավ իշխանության սադրանքները և կանգնել Հայոց Բանակի ու Հայրենիքի փրկության շարժման կողքին:

Նժարի վրա է դրված Արցախի, մեր Հայրենիքի և համայն հայության ապագան և միայն նոր իշխանությունների ու համազգային համախմբվածության մթնոլորտում կարելի է հասնել ճգնաժամի հանգուցալուծմանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի  Կենտրոնական կոմիտե

Արցախի Արդարություն կուսակցություն

Արցախի Ժողովրդավարական կուսակցություն

ք. Ստեփանմակերտ   25.02.2021թ.

Back to top button
Close