ՆորություններՔո ձայնը

Ինչու՞ է Թուրքիան անհանգստացած Հայաստանի ներքին քաղաքական կյանքով. Կարեն Հովհաննիսյան

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է.

Ինչու՞ է Թուրքիան անհանգստացած Հայաստանի ներքին քաղաքական կյանքով։

Հայաստանի Հնարապետության վարչապետի հրաժարականը պահանջել են մշակույթի գործիչները, գիտնականները, քաղաքական և հասարակական գործիչները, սակայն Թուրքիայից ոչ մի արձագանք չի եկել, սակայն երբ ռազմական իշխանությունը պահանջեց՝ Թուրքիան իրարով անցավ։ Այստեղ ոչ այնքան հարցը վարչապետի աթոռն է, կամ պաշտոն զբաղեցնողն է, այլ հրաժարականից հետո , ըստ Թուրքիայի, հավանական իշխանությունը Հայաստանում։ Թուրքիան կարծում է, որ եթե ռազմական իշխանությունն է պահանջում հրաժարական, ուրեմն Հայաստանում կարող է ձևավորվել ռազմական կամ կիսառազմական իշխանություն, ինչև կդառնա շատ մեծ գլխացավանք 2020թ․-ի նոյեմբերի 9-ից հետո իրենց համար հարթ ընթացող գործընթացների համար։ Հենց սա է հիմնական պատճառը, որ Թուրքիան անհանգստության նշաններ է ցույց տալիս, այսինքն Հայաստանի շուտափույթ ոտքի կանգնելը Թուրքիան դիտարկում է որպես վտանգ իր համար։

Հայաստանի իշխանությունը պետք է ցուցաբերի պետականամետություն և կարողանա հաղթահարի բոլոր տեսակի դժվարությունները և ընդունի ճիշտ, պետության շահերից բխող որոշում։

Back to top button
Close