Նորություններ

Վե՛րջ թավիշին. Նիկոլ Փաշինյան

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր այսօրվա ակցիան ավարտված է: Շնորհակալություն մասնակցության համար: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Նախորդ ուղիղ եթերի վերջում կարճ ելույթ եմ ունեցել, որտեղ ասել եմ եզրափակիչ ասելիքը: Վե՛րջ թավիշին»,- գրել է վարչապետը:

Նշենք՝ քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետի գլխավորությամբ երթը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսուհետ գործելու են «Վե՛րջ թավիշին» կարգախոսով: «Բոլորը հնարավորություն ստացան՝ ով օգտագործեց՝ օգտագործեց, ով չօգտագործեց՝ պետք է ժողովրդի կամքը կատարվի»,- ասաց Փաշինյանը:

Back to top button