Նորություններ

Այդ միտքը մեր միջից հանենք, որ կարող են լինել քաղաքացիական բախումներ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցների հետ քայլերթի ժամանակ հայտարարել է.

«Եկեք ընդհանրապես այդ միտքը մեր միջից հանենք, որ կարող են լինել քաղաքացիական բախումներ: Այդպիսի բան չպետք է լինի և չի կարող լինել և ոչ թե նրա համար, որ մենք ենք էդպես ուզում, կամ ուրիշներն են էդպես ուզում, այլ նրա համար, որ դա մեր հավաքական ցանկությունն է, երկրի և ժողովրդի հավաքական շահն է»:

Նիկոլ Փաշինյանը  շեշտեց՝ մեր երկրում ատելությունը տեղ չունի, մեր երկրի ներսում չկան թշնամիներ և հակառակորդներ:

Վարչապետը կոչ արեց 16:00-ին գնալ Հանրապետության հրապարակ և ցույց տալ, որ ՀՀ-ում իշխանությունը վարչապետինը, նախարարինը, նույնիսկ կառավարությանը չէ.

«Իշխանությունը ՀՀ-ում ժողովրդինն է. ժողովուրդ, եկեք Հանրապետության  հրապարակ և տեր կանգնեք ձեր իշխանությանը: Եկեք որոշեք. ինչ որոշեք, այն էլ կանենք, ինչ որոշեք, այն էլ կանեմ»:

 

 

Back to top button
Close