ՄիջազգայինՆորություններ

Արտակարգ պատահար Մերձմոսկվայում. С-400 ՀՕՊ համակարգը բախվել է ավտոբուսին՝ դառնալով շղթայական վթարի պատճառ

ՌԴ Գոլիցինո քաղաքի Մոժայսկի մայրուղում С-400 զենիթահրթիռային համակարգը բախվել է ճանապարհային ոստիկանության ավտոբուսին:

Գուցե սա պատմության մեջ առաջին վթարն է С-400 զենիթահրթիռային համակարգի մասնակցությամբ: Մոսկվացիները նկարահանել են շղթայական վթարը՝ մի քանի մարդատար մեքենաների, ճանապարհային ծառայության ինքնաթափ բեռնատարի, ավտոբուսի և С-400-ի մասնակցությամբ:

Զինվորական շարասյունը բաղկացած է եղել С-400 ՀՕՊ համակարգի մի քանի համալիրներից:

Գոլիցինոյի բնակիչները բողոքում են ճանապարհային ծառայություններից, որոնք ձյան տեղումներից հետո չեն մաքրել ճանապարհները: Բայց եղել են նաև մարդիկ, ովքեր ամեն ինչի մեջ մեղադրել են զինվորականներին:

Back to top button
Close