Նորություններ

Քրեական հետախույզները հայտնաբերել և բերման են ենթարկել Իրանի քաղաքացի Իսմաել Ս.-ին

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ՔՈ գլխավոր վարչության ծառայողների հետ իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 24-ին Բրյուսովի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի Իսմաել Ս.-ին, որը փետրվարի 17-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ կողմից՝ ԻԻՀ քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close