Նորություններ

Արմեն Սարգսյանը ստացել է Օնիկ Գասպարյանին ազատելու Փաշինյանի առաջարկը, որը դեռ չի ստորագրել

Նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Ստացել ենք առաջարկությունը, այս պահին ստորագրված չէ»,– հայտնեցին նախագահականից։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվում հայտնել էր, որ ստորագրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու համար անհրաժեշտ թղթերը։ «ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալն արդեն նաեւ դե յուրե ազատված է աշխատանքից, եւ նա որպես այդպիսին հանդես գալու իրավունք չունի։ Գլխավոր շտաբի պետին ազատելու համար անհրաժեշտ թղթերը ես ստորագրել եմ։ Այդ պրոցեսին ընթացք է տրված»,- նշել էր նա։

Back to top button
Close