ՄիջազգայինՆորություններ

Կրեմլում մեկնաբանել են Հայաստանում ստեղծված իրավիճակը

Կրեմլը տագնապով է հետեւում Հայաստանում տիրող իրավիճակին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք դա համարում ենք բացառապես Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և սերտ դաշնակցի ներքին գործը»,-ավելացրել է նա:

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան կոչ է անում բոլորին հանդարտվել: «Իրավիճակը պետք է մնա սահմանադրական դաշտում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

 

Աղբյուր՝ ՌԻԱ Նովոստի

Back to top button
Close