Նորություններ
«Ես մի քանի առաջարկներ ներկայացրել եմ, ցավոք, մերժել են». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում լրագրողներին հորդորեց չբորբոքել իրավիճակը: Հարցադրմանը, թե չի՞ կարծում, որ իր հրաժարականը կհանգուցալուծի լարվածությունը, Փաշինյանը նշեց՝ չեմ կարծում:
«Ես մի քանի առաջարկներ ներկայացրել եմ, ցավոք, մերժել են: Ես կարծում եմ, որ ժողովրդի իշխանությունը պետք է պահպանվի եւ պաշտպանվի»:
Մնացած հարցադրումներին Փաշինյանը նշեց, որ կպատասխանի այսօր՝ ժամը 16:00-ին: