Նորություններ

Սա եփած թեմա է, որն իր մեջ վտանգներ է պարունակում․ Անդրանիկ Քոչարյան

Աշխարհում ոչ մի երկրում նման բան չեք տեսնի, որ զինվորականին աշխատանքից հանում են, և բանակը քաղաքական հայտարարություն է անում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Նույնիսկ պատերազմի ժամանակ քաղաքական ուժեր կային, որ դիմում էին բանակին՝ իշխանությունը վերցնելու համար։ Սա եփած թեմա է, որն իր մեջ վտանգներ է պարունակում ։ Չեմ կարծում՝ սա Իսկանդերի հետ կապ ունի, սա կապ ունի բանակի սպասվող ռեֆորմների հետ։ Հայտարարությունը ստորագրած զինվորականների մեծ մասը չի կարող մեր երկրի ճակատագիրը կապի Տիրան Խաչատրյանին աշխատանքից հեռացնելու հետ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինս հորդորեց բանակին կանգնել հանդարտության կողմը և ավելի շատ կենտրոնանան պատերազմի հետևանքների վերացման վրա։
«Մեր երկիրը պետք է զերծ մնա ներքին ցնցումներից։ Ամենավտանգավոր բանը, որ մեկ ամիս է Վազգեն Մանուկյանն ասում էր, որ զանգում է գեներալներին, այ հիմա մեր պարտության պատճառները շատ ավելի տեսանելի են դառնում։ Կարծում եմ, որ մենք կա՛մ կարգավորում և կառուցում ենք մոտակա հինգ տարվա համար մեր զինված ուժերի հեռանկարը, կա՛մ մեզ շատ վատ օրեր կարող են սպասվել, բայց լիահույս եմ, որ վատ օրերը մեզ չեն առաջնորդելու»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Դիտարկմանը, որ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը հոկտեմբերին ստացավ Ազգային հերոսի կոչում, իսկ փետրվարին ազատվում է պաշտոնից, ի՞նչ փոխվեց այս ընթացքում, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Երևի ինչ-որ բան փոխվել է։ Ինձ համար անակնկալ էր այս հայտարարությունը, որովհետև հայտարարությունը կապել զինվորականի պաշտոնից ազատման հետ, մեր բանակը տանել ցնցումների, որ Տիրան Խաչատրյանը փոխվել է, կներեք»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ բանակում կադրային կոնկրետ փոփոխություններն անհանգստություն են առաջացրել։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close