ՆորություններՔո ձայնը

Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների. գեներալ-լեյտենանտ Ֆ. Ցոլակյան

Հարգելի հայրենակիցներ

Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է։

Ցանկացած չհաշվարկած ու անհեռատես քայլ կամ հայտարարություն կարող է անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալ՝ թուլացնելով մեր պետության առանց այդ էլ ոչ ամուր անվտանգությունը։
Որպես ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտ՝ քաղաքական իշխանություններին, զինվորականներին, քաղաքական ընդդիմությանը՝ բոլորին, խնդրում և հորդորում եմ պահպանել հանդարտություն և զգոնություն:
Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով, ինչը կարող է կործանարար լինել մեր երկրի ու ժողովրդի համար…

Խիղճ և խաղաղություն բոլորիս…

Back to top button
Close