Նորություններ

Ոստիկանները բերման ենթարկեցին Հերացի փողոցը փակած քաղաքացիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել էին Հերացի փողոցը։

Ոստիկանները բերման ենթարկեցին անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին՝ պահանջելով բացել փողոցը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր փողոցներում։ Կաթվածահար էր արվել նաև մետրոյի աշխատանքը։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ օր ու արև չեն տալու վարչապետին։

Back to top button
Close