Նորություններ

Ավտովթար Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգու մոտ բախվել են BMW-ն, Volkswagen Passat-ը և Nissan March-ը․ կա վիրավոր

Այսօր, փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Ազատության պողոտայում, «Հաղթանակ» զբոսայգու դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են BMW, Volkswagen Passat և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close