Նորություններ

Արմեն Սարգսյանը չի վավերացրել իշխանությունների գրպանային դատարաններ ստեղծելու նպատակով օրենքները. Գեղամ Մանուկյան

Փետրվար 22-ին, Հայրենիքի Փրկության շարժման երթի ընթացքում, հազարավոր քաղաքացիներ Բաղրամյան պողոտայով անցնելիս, կանգ առան ՀՀ Նախագահի նստավայրի առաջ։ Այս մասին գրում է ՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Այդ օրը հազարավոր մեր քաղաքացիների անունից Նախագահ Սարգսյանին ներկայացրեցի մի շարք պահանջներ, հիշեցնելով, որ նա, Հայոց զույգ Կաթողիկոսները, Գիտույթունների Ակադեմիայի նախագահությունը, Մայր ԲՈՒՀի գիտխորհուրդը, տասնյակ գիտական հաստատություններ, մտավորականներ, բժիշկներ, սպորտսմեններ, ստեղծագործական միություններ հանդես են եկել Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով։

Ու կոչ արեցինք, իբրև դրա վերահաստատում, Նախագահի կողմից չհաստատվեն կառավարության ու իշխանությունների կողմից ներկայացված փաստաթղթերն ու օրենքները։ Այսօր Նախագահ Սարգսյանը արել է առաջին ողջունելի քայլը և չի վավերացրել իշխանությունների գրպանային դատարաններ ստեղծելու նպատակով ԱԺ ընդունած մի շարք օրենքներ»,-գրել է նա։

Back to top button
Close