Նորություններ
«ՌԵՔՎԻԵՄ». Project LA նախագիծը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ նվիրված մերօրյա հերոսներին. կատարում է Գոռ Սուջյանը

Project LA երաժշտական նախագիծը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նվիրված է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի և մյուս բոլոր նահատակ տղաների հիշատակին:
Երգը կոչվում է «ՌԵՔՎԻԵՄ»: Այն կատարում է երգիչ Գոռ Սուջյանը:
Տեսահոլովակի առաջին կադրերում ներկայացվում են Ալեն Մարգարյանի հարազատները, որտեղ հնչում է նաև Ալենի մոր՝ Նազելի Տերտերյանի խոսքը՝ ուղղված որդուն:
Ստեղծագործության հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը՝ Լևոն Արևշատյանի: Ռեժիսորը Սուրեն Սահակյանն է: Իսկ գործիքավորումն արել է Խաչիկ Սահակյանը:
Տեսահոլովակը հրապարակվել է նաև Project LA երաժշտական նախագծի ֆեյսբուքյան էջում: Հրապարակամանը կից գրված է. «Երգը նվիրվում է նորօրյա մեր գոյամարտում անմահացած հերոսներին»: