Նորություններ
Թվիթերն արգելափակել է Հայաստանի կառավարության հետ կապված էջեր

Թվիթերը 373 օգտահաշվի է փակել, որոնցից 35-ը, ըստ սոցցանցի, կապված են Հայաստանի կառավարության հետ։ Թվիթերը հայտնաբերել է, որ այդ օգտահաշիվները խախտել են պլատֆորմի օգտագործման պայմանները։
Մասնավորապես, Հայաստանից փակված 35 հաշիվները կապված են Հայաստանի կառավարության հետ։ Ըստ Թվիթերի, այդ օգտահաշիվները բացվել էին «Ադրբեջանը թիրախավորելու համար»։ Որոշ դեպքերում կեղծ հաշիվները ներկայացել են որպես Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներ կամ քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ, որոնք իբր գործում են Ադրբեջանում։ Այս օգտահաշիվները կասկածվել են սպամ-գործունեության մեջ։