Նորություններ

Ադրբեջանը չափազանց երկար է անմեղ մարդկանց արյուն թափել. կոնգրեսականը Բայդենի վարչակազմին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Լանգևինը դատապարտել է Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած ջարդերը՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ալիևին Հայաստանի և Արցախի դեմ շարունակվող ագրեսիայի համար: Կոնգրեսականի հայտարարությունը ներկայացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:

«Տիկին խոսնակ, կանգնում եմ՝ սգալու և ոգեկոչելու 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում, 1988թ.-ի նոյեմբերի 21-27-ը Կիրովաբադում և 1990թ.-ի հունվարի 13-19-ը հայերի դեմ իրականացված ջարդերի զոհերի հիշատակը:

Այդ իրադարձությունների ժամանակ հարձակվողները խոշտանգել և սպանել են հարյուրավոր հայ բնակիչների: Դատապարտում եմ այդ կոտորածները և Ադրբեջանի կողմից հայ քաղաքացիների և նրանց մշակույթի դեմ հետագա ագրեսիան:

33 տարի առաջ Սումբայիթում տեղի ունեցած հարձակումների տարելիցի նախաշեմին՝ չմոռանալով նաև անցյալ աշնանն Արցախում Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի մասին, կոչ եմ անում ԱՄՆ-ին առաջատար դիրք գրավել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղության հաստատման գործում: Ադրբեջանը չափազանց երկար է անմեղ մարդկանց արյուն թափել, իսկ նրա գործողությունները միջազգային կարգի բացահայտ խախտում են:

Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին նախորդ վարչակազմերից տարբերվող մոտեցում դրսևորել, երբ հարցը վերաբերում է մեղավորներին պատասխանատվության կանչելուն: ԱՄՆ-ն պետք է ամեն ինչից վեր դասի մարդու իրավունքները»,- ասել է կոնգրեսականը:

Back to top button
Close