ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Զորավարժությունը՝ համաճարակի սպառնալիք. զինծառայողներն ուտում են կարիճներ, մորմեր, մողեսներ, գլխատում կոբրաներին և խմում արյունը

Փորձագետները նախազգուշացնում են, որ Թայլանդում անցկացվող զորավարժությունները, որոնց ժամանակ զինծառայողներն օձի արյուն են խմում և ուտում կենդանիներ՝ մողեսներ, կարիճներ եւ այլն, կարող են նոր համաճարակի սպառնալիք ստեղծել:

Cobra Gold անվանումով զորավարժություններին տարեկան մասնակցում են միջազգային ռազմական անձնակազմերի հազարավոր ներկայացուցիչներ:

Վարժանքների ժամանակ տարբեր երկրներից ժամանած զինվորականները խմում են օձի արյուն և կենդանիներ ուտում: Կենդանիների իրավունքների պաշտպանության PETA խմբի կարծիքով, այդ զորավարժությունները կարող են COVID-19-ից ավելի ծանր համաճարակի պատճառ դառնալ:

Զորավարժությունների շրջանակներում զինծառայողները կատարում են մի շարք «գոյատևման վարժություններ»՝ մաշկում են օձերին, ուտում կարիճներ և մողեսներ: «Անցյալ տարի գրանցվել են դեպքեր, երբ մասնակիցները մերկ ձեռքերով հավեր են մորթել, մաշկել են օձերին, կերել են կենդանի կարիճներ, մորմեր, մողեսներ, գլխատել կոբրաներին և խմել նրանց արյունը»,- հայտնում է PETA- ն:

Կազմակերպությունը նամակ է ուղարկել Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Բեն Ուոլեսին՝ հորդորելով նրան պահանջել զորավարժությունների կազմակերպիչներից փոխարինել կենդանիներին և ավելի էթիկական վարժեցման մեթոդներ կիրառել: «Գլխատված օձերի արյունը խմելու համար Թայլանդ զորքեր ուղարկելը մի տեսակ անհեթեթ է, ինչը կարող է առաջացնել հաջորդ համաճարակը», — ասվում է PETA- ի հայտարարության մեջ:

Back to top button
Close