Նորություններ

Բաժին է ներկայացել 50-ամյա Գայանե Մ.-ն, ով 2020թ. օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի մեղադրանքով

Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 22-ին բաժին է ներկայացել 50-ամյա Գայանե Մ.-ն, որը 2020 թ. օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 22-ին բաժին է ներկայացել 47-ամյա Հայկազ Ռ.-ն, որը փետրվարի 19-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close