Նորություններ
Ոստիկանները կառավարության շենքի մոտից բերման են ենթարկել քաղաքացիներին

Ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի եւ Արամ Մանուկյանի արձանի մոտից բերման է ենթարկել քաղաքացիներին, ովքեր փորձում էին խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք:
Ոստիկանները քաղաքացիներին սկսել են բերման ենթարկել այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո քայլել ու մտել էր երրորդ մասնաշենք: