Նորություններ

Դեպի Հայաստան ավիատոմսերն ամենամեծ պահանջարկն ունեն ռուսաստանցի ճանապարհորդների շրջանում. ՏԱՍՍ

Ռուսաստանում 2021 թվականի առաջին կիսամյակում դեպի Հայաստան ավիատոմսերն ամենամեծ պահանջարկն ունեն ռուսաստանցի ճանապարհորդների շրջանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Tyty.ru ճանապարհորդական ծառայության հետազոտությանը։

«Tutu.ru- ի վաճառքի տվյալների համաձայն, Ռուսաստանի օդային ճանապարհորդների շրջանում ամենամասսայական երկիրը Հայաստանն է: Այս ուղղությամբ վաճառվել է արտասահմանյան բոլոր ուղղությունների տոմսերի շուրջ 20%-ը։ Ինքնուրույն ճամփորդողների շրջանում այս ուղղությամբ ավիատոմսերի պահանջարկը նախորդ տարվա համեմատ գրեթե մեկուկես անգամ աճել է (ուսումնասիրվել են հունվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ձևակերպված տոմսերը, չվերթները՝ հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը)»,- նշվում է հետազոտությունում։

Մոսկվայից դեպի Երևան ավիատոմսերի միջին արժեքը 13․000 ռուբլուց քիչ ավելին է։ Պահանջված ուղղություն համարվող երկրներից երկրորդ տեղում է Ղրղզստանը։ Առաջին տասնյակում են նաև Մոլդովան, Ադրբեջանը, Բելառուսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը և Ուկրաինան։

Back to top button
Close