ՆորություններՔո ձայնը

«Դուք կործանում եք Հայաստանը հանուն ձեր ստամոքսի և հանուն Ադրբեջանի, եւ դուք պատրաստ եք կրակել…». Ա. Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«O TEMPORA, O MORES! Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր…

«Եթե մարդիկ մտածում են, որ շենքեր պետք է գրավեն, պետք է մտածեն նաև, որ իրենց վրա կարող են կրակել…երկիրն այնպիսի վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետությունը»:

Եվ ով է բարբաջում։ Սա ասում է մի անձնավորություն, ով իր համախոհների հետ կործանել է հայոց Արցախ պետությունը և կործանման եզրին հասցրել հայոց երկրորդ պետություն՝ Հայաստանի հանրապետությունը:

Դուք ինչ կապ ունեք պետություն հասկացողության հետ։ Ձեզ համար «պետությունը» ձեր պաշտոնն է, պարգևավճարը։ Ձեզ համար հայոց պետություն գոյություն չունի, դուք կործանում եք Հայաստանը, հանուն ձեր ստամոքսի և հանուն Ադրբեջանի։

Եվ դուք պատրաստ եք կրակել հայոց պետությունը վերականգնել ցանկացողների վրա»:

Back to top button
Close