Նորություններ

Հայաստանը հետաքրքրված է Գյումրիում ՌԴ ռազմակայանի ընդլայնմամբ. ՀՀ ՊՆ ղեկավար

Հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու և զարգացնելու Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի ներուժը, РИА Новости- ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի ընդլայնման և ամրապնդման հարցը միշտ եղել է օրակարգում, և դա հայկական կողմին միշտ հետաքրքրել է այն պարզ պատճառով, որ բազան մաս է կազմում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման, և, հետևաբար, բազայի կարողությունների ընդլայնումն ինքնաբերաբար ենթադրում է կովկասյան տարածաշրջանում երկկողմանի հիմքերով գործող խմբավորման ներուժի ավելացում»,-նշել է նախարարը:

Ըստ նրա՝ իհարկե, ՌԴ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր ձեռնարկել բազայի ամրապնդման ու վերազինման ուղղությամբ»: «Եվ ես համոզված եմ, որ այս գործընթացը երկարաժամկետ է լինելու», — ասել է Հարությունյանը:

Back to top button
Close