ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ինչո՞ւ ինքնաթիռները վայրէջք չեն կատարում վառելիքով լի բաքերով եւ ինչո՞ւ են սրահի նստատեղերը կապույտ

Ինքնաթիռների ուղեւորները ճանապարհորդելիս միշտ տարբեր հարցեր են տալիս: Ամենատարածվածներից են՝ ինչո՞ւ չեն կարող ինքնաթիռները վառելիքով լի բաքով վայրէջք կատարել, եւ ինչո՞ւ են դրանց նստատեղերը սովորաբար կապույտ:

Թռիչքների ժամանակ նման իրավիճակներ ունեցե՞լ եք, երբ ինքնաթիռն օդանավակայանի վրայով պտտվել է ավելի երկար, քան պետք էր: Դա պայմանավորված է անվտանգության գործոններով և վառելիքի մնացորդով: Որպեսզի ինքնաթիռը նորմալ ռեժիմով վայրէջք կատարի, պետք է մնա վառելիքի որոշակի քանակ: Հակառակ դեպքում ի՞նչ կարող է պատահել:

Բանն այն է, որ թռիչքի և վայրէջքի ժամանակ օդանավի քաշը շատ կարևոր է: Օդանավի վայրէջքային զանգվածը կախված է տեխնիկա-սարքավորումների, վառելիքի քաշից, ուղևորների թվից և նրանց ուղեբեռների քանակից: Վայրէջքի ժամանակ շասսին պետք է դիմակայի թռիչքուղու հարվածի ազդեցությանը, ուստի կարևոր է, որ օդանավն օգտագործի իր վառելիքի մեծ մասը՝ շասսիների վրա հավելյալ բեռ չթողնելու համար: Երբեմն օդաչուները ստիպված պտտվում են քաղաքի վրայով կամ վառելիքը թափում են հատուկ վայրերում ՝ անվտանգ վայրէջք կատարելու համար:

Իսկ ինքնաթիռների կապույտ նստատեղերի առեղծվածը բավականին պարզ է: Արտադրողներն ընտրում են կապույտ գույնը, քանի որ կեղտաբծերն ավելի քիչ են երեւում մուգ գույնի վրա: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուղեւորներն այդ երանգն ասոցացնում են անվտանգության հետ: Աերոֆոբները բնազդաբար ընտրում են կապույտ նստատեղերով ինքնաթիռները:

Աղբյուր` fishki.net

Back to top button
Close