ՆորություններՍպորտ

Ջոկովիչը հաղթեց Australian Open-ում 9-րդ անգամ՝ նվաճելով կարիերայի 18-րդ տիտղոսը Մեծ սաղավարտի մրցաշարերում

Մելբուրնում ավարտվեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը։ Տղամարդկանց մենախաղի եզրափակիչում միմյանց դեմ մրցում էին սերբ Նովակ Ջոկովիչն ու ռուս Դանիլ Մեդվեդևը։

Ջոկովիչը երեք սեթում՝ 7-5, 6-2, 6-2 հաշվով հաղթեց մրցացկին ու կարիերայի ընթացքում 9-րդ անգամ դարձավ Ավտրալիայի բաց առաջնության չեմպիոն։ Սա Ջոկովիչի կարիերայի 18-րդ հաղթանակն է Մեծ սաղավարտի մրցաշարերում։ Նրանից առաջ են միայն Ռոջեր Ֆեդերերը (20) և Ռաֆայել Նադալը (20):

Back to top button
Close