ՆորություններՍպորտ

Մեծ Բրիտանիան կառաջարկի ՈՒԵՖԱ-ին, որպեսզի ԵՎՐՈ-ն անցկացվի միայն իրենց երկրում

Մեծ Բրիտանիան մտադիր է ընդունել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բոլոր հանդիպումները։

The Times-ի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Մեծ Բրիտանիան այս առաջարկով դիմելու է ՈՒԵՖԱ-ին։ Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախագիծ են մշակել, որով մայիսի վերջին երկրպագուները կկարողանան վերադառնալ մարզադաշտ

Հունվարին ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել էր, որ ԵՎՐՈ-2020-ը անցկացվելու է Եվրոպայի 12 քաղաքներում, ինչպես և նախատեսված էր եղել։

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ը մեկ տարով տեղափոխվել էր կորոնավիրուսի պատճառով։
Back to top button
Close