Նորություններ

ԼՂ-ում ավարտվել է Sputnik-V պատվաստանյութով ռուսական խաղաղապահ զորախմբի պատվաստումը․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ռազմական բուժաշխատողներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ անձնակազմի՝ Sputnik-V պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով պատվաստման գործընթացը:

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ ժամանակացույցի, պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: Կորոնավիրուսային նոր COVID-19 վարակի դեմ առաջինը պատվաստվել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև բժշկական հատուկ նշանակության ջոկատների զինծառայողները:

Back to top button
Close