Նորություններ

Արարատի, Սյունիքիի մարզերում, Վանաձոր, Բերդ, Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհները, Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող հատվածը, Սարավան-Զանգեր, Տիգրանաշեն-Զանգակատուն, Վեդի-Շաղափ-Լուսաշող, Ալագյազ-Արթիկ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Սիսիան-Զանգեր և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող ճանապարհահատվածները։

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։

Արարատի, Սյունիքի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Արարատի մարզի Վեդի-Շաղափ-Լուսաշող ավտոճանապարհին, Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է։

Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Back to top button
Close