ՄիջազգայինՆորություններ

ԶԼՄ. Ադրբեջանի քաղաքացին Կիեւի կենտրոնում հետիոտնի է սպանել

Հայտնի է դարձել, թե ով է վարորդը, ով փետրվարի 19-ին Կիեւի կենտրոնում հետիոտնի է սպանել, հայտնում է Analitika.ua-ն:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում Գորոդեցկի փողոցում, ինչպես հայտնում են ականատեսները: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մահացածը 55 տարեկան է: Նախնական տվյալներով՝ նա մահացու վնասվածք է ստացել քարե մայթին ընկնելով, երբ վարորդը հարվածել է նրան:

Ոստիկանության մամուլի կենտրոնից հայտնում են, որ ագրեսիվ վարորդը, պարզվում է, Ադրբեջանի 28-ամյա քաղաքացի է, ով ծնվել եւ ապրում է Կիեւում: Նա վարում էր իր հարազատի մեքենան:

Ոստիկանության մամուլի կենտրոնից հայտնում են, որ ագրեսիվ վարորդը, պարզվում է, Ադրբեջանի 28-ամյա քաղաքացի է, ով ծնվել եւ ապրում է Կիեւում: Նա իր հարազատի մեքենայով է եղել:

Դեպքից անմիջապես հետո նրան բռնել են Բրատիսլավսկայա փողոցում գտնվող հիվանդանոցի մերձակայքում: Ոստիկանությունը անհապաղ բերման է ենթարկել երիտասարդին՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու փաստով (Ուկրաինայի քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մաս): Նրան կարող են տասը տարով բանտարկվել:

Ինչպես հայտնի է դարձել, Կիեւում մահացու դեպք է տեղի ունեցել Իվան Ֆրանկոյի թատրոնի մոտակայքում: Տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է հետիոտնը մոտենում մեքենային եւ ինչ-որ բանի շուրջ սկսում վիճել վարորդի հետ: Այդ ժամանակ վարորդը դուրս է գալիս մեքենայից եւ հարվածում տղամարդուն, ինչից հետո վերադառնում է մեքենայի մեջ եւ հեռանում: Կա նաեւ միջադեպի տեսանյութը տեսահսկման խցիկներից։

news.am

Back to top button
Close