ՄիջազգայինՆորություններ

ՄԱԿ-ն ԱՄԷ-ից պահանջել է ապացույցներ ներկայացնել, որոնք կհաստատեն, որ Դուբայի արքայադուստրը ողջ է

ՄԱԿ-ը Արաբական Միացյալ Էմիրություններից պահանջել է ապացույցներ ներկայացնել, որոնք կհաստատեն, որ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի դուստրը` արքայադուստր Լատիֆան:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Միշել Բաչելետը նախօրեին հայտարարել է, որ ՄԱԿ-ը «այս շաբաթ համացանցում հայտնված տեսանյութից հետո ստեղծված իրադրության կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել ԱՄԷ-ին»:
«Մենք խնդրել ենք ընթացիկ իրավիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ տալ։ Խնդրել ենք նրա ողջ լինելը հավաստող ապացույցներ ներկայացնել»,- ասել է նա։
Ավելի ուշ Լոնդոնում ԱՄԷ-ի դեսպանատունը պատասխան հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ «ԶԼՄ-ներում լուսաբանումը չի արտացոլում իրականությունը», և որ արքայադուստր Լատիֆան «ընտանիքի հետ է»։
«Նա շարունակում է բարելավվել, և մենք հույս ունենք, որ կարճ ժամանակահատվածում հասարակական կյանք կվերադառնա», — ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ արքայադուստր Լատիֆան գաղտնի տեսանյութ էր նկարահանել՝ հայտնելով, որ հայրը «բանտարկել է իրեն և որպես պատանդ է պահում»։
BBC-ի տրամադրության տակ հայտնված տեսաուղերձներում 35-ամյա արքայադուստրը նշում էր՝ «գտնվում է առանձնատանը, որը բանտի է վերածվել»։
«Ես պատանդ եմ։ Այս առանձնատունը բանտի են վերածել։ Բոլոր պատուհանները վանդակաճաղերով փակ են, ես չեմ կարող բացել ոչ մի պատուհան։ Ես նույնիսկ չեմ կարող դուրս գալ փողոց և թարմ օդ շնչել։ Ամեն օր ես վախենում եմ իմ կյանքի համար»,- ասել է նա։
Արքայադուստր Լատիֆայի խոսքով՝ «իրեն սպառնացել են, որ ամբողջ կյանքն անց է կացնելու բանտում և արևի շող չի տեսնելու»։
BBC-ն նաև հայտնել էր, որ արքայադուստր Լատիֆային մոտ 30 ոստիկան է հսկում։ Նշենք, որ նա Դուբայից փախել էր 2018 թվականի փետրվարին, սակայն հաջորդ ամիս նրան բռնի հետ էին վերադարձրել։
Back to top button
Close