Նորություններ

Արա Սաղաթելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողներն երեկ խուզարկություն են իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց՝ այսպես կոչված «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով։

Արա Սաղաթելյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքի քննությունը պետք է քննվեր այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, սակայն նիստը հետաձգվել է՝ պայմանավորված ԱԱԾ քննիչի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությամբ։ Դատական նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 13։00֊ին։

Back to top button
Close