Նորություններ

Հանրահավաքի մասնակիցների մի մասը երթով շարժվում է Արշակունյաց պողոտա

Այս պահին հանրահավաքի մասնակիցների մի մասը երթով շարժվում է Արշակունյաց պողոտա։
Մյուս մասնակիցները շարունակում են փակ պահել կենտրոնական փողոցներ։

Հիշեցնենք, որ Երևանի Ազատության հրապարակում փետրվարի 20-ին անցկացվող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքով հայտարարվել է շարժման նոր սկիզբ:

«Համաժողովրդական պահանջը պետք է դառնա համաժողովրդական պայքար: Այսօրվանից սկսած  «նոն-ստոպ» բողոքի զանգվածային ակցիաներ պետք է անցկակացվեն: Այժմ բաժանվում ենք 4 ուղղություների՝  Մաշտոցի պողոտա- Ամիրյան, Սայաթ Նովա- Աբովյան, Բաղրամյան, Մոսկովյան փողոցներ: Մենք կշարունակենք մեր անհնազանդության ակցիաները: Իշխանություններին պետք է ի ցույց դնենք հեռացման պահանջը»,-հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ  Իշխան Սաղաթելյանը:

Back to top button