Նորություններ

Արտակարգ իրավիճակ Գորիսից դեպի Զանգեր ճանապարհին․ բեռնատարը ամբողջովին փակել է ճանապարհը․ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

Այսօր, փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Գորիսից դեպի ժողովրդին հայտնի՝ Զանգեր տանող հատվածում բեռանատար ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, ամբողջովին փակել է ճանապարհը։

Երևթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։

Այս պահին տեղում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատարներ Կարեն Օհանյանի և Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ճանապարհային ոստիկանները անհրաժեշտ գործողություններ են անում ճանապարհը շուտ բացելու և երթևեկությունը կարգավոելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close