ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Բրազիլական հրաշք. մի ամբողջ ֆուտբոլային թիմ՝ գումարած 2 պահեստային. ընտանիքում 13 տղա կա եւ ոչ մի աղջիկ

Բրազիլիայում ապրող ընտանիքը հրաշք են համարում, քանի որ նույն սեռի այդքան երեխաներ ունեցող ընտանիքը եզակի է:

Ընտանիքի հոր անունն Իրենեու Քրուզ է, կնոջը՝ Ջուսիկլեյդա Սիլվա: Երբ նրանք որոշել են, որ մեծ ընտանիք են ունենալու, պայմանավորվել են մի դետալի շուրջ, որպեսզի ոչ ոք չնեղանա: Որոշվել է, որ որդիներին կանվանակոչի հայրը, իսկ կինը՝ դուստրերին: Եվ այնպես է ստացվել, որ հերոսուհի մայրը դեռ ոչ մի երեխայի չի անվանակոչել:

Իրինեուն ֆուտբոլի մեծ երկրպագու է: Ըստ նրա՝ բոլոր նշանավոր ֆուտբոլիստների անունները սկսվում են Ռ տառով: Այդ պատճառով նրա բոլոր որդիներն ունեն այդ կանոնին համապատասխան անուններ՝ Ռոբսոն, Ռենալդո, Ռուան, Ռաֆայել, Ռամիրես և այլն: Ի դեպ, զույգն իր 13-րդ որդուն անվանակոչել է Ռոնալդու՝ ի պատիվ Կրիշտիանու Ռոնալդուի:

Ընտանիքի հայրը հաճախ է անցկացնում ֆուտբոլային մրցումներ իր երեխաների եւ հարևան բնակավայրերի տղաների միջև:

Իրենեուն և Ջուսիկլեյդան հույս ունեն, որ մի օր դուստր կունենան, եւ նշանակություն չունի՝ նա ընտանիքի 14-րդ, թե 20-րդ երեխան կլինի: Չնայած այն փաստին, որ ընտանիքում աղջիկ երեխա չկա, կինն ասում է, որ շատ երջանիկ է ամուսնու և որդիների հետ: Բայց նա անկեղծորեն հավատում է, որ դեռ կարող է դուստր ունենալ եւ  դաստիարակել նրան:

Back to top button
Close