Նորություններ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 19-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 22-ամյա երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ժամը 18.00-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 21.30-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 01.40-ին, «Հյունդայի» մակնիշի մեքենայի վարորդը Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ծնկահոդի կոտրվածքով բուժօգնության տեղափոխված 10-ամյա տղան հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ փետրվարի 18-ին, ժամը 17.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում նրան վրաերթի է ենթարկել «Տոյոտա Ռավ-4» մակնիշի մեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107», «ՎԱԶ-21011», «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 18-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 26-րդ կմ-ին «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 01.00-ին, Չարենցավան քաղաքի Խանջյան և Քոչարու փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-31-105» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 219-րդ կմ-ին «Ռենաուլտ Լոգան» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել մետաղյա արգելապատնեշին. 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենան ինքնաշարժվելով՝ կողաշրջվել է. 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Back to top button
Close