Նորություններ

ԱԱԾ֊ն բերման ենթարկվածներից մեկի մասնակցությամբ հերթական շոուն է նկարում. իրավապաշտպանն ահազանգում է

Խայտառակ տեղեկություն ստացա, որ այս պահին բերման ենթարկվածներից մեկի մասնակցությամբ շոու են նկարում՝ գետնին գցելով, ձեռնաշղթաներով նկարահանումներ անելով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ապա դիմելով իրավապաշտպան կազմակերպություններին նշեց, որ մարդիկ, որոնք ամեն մի կատվի պոչ տրորելուց հետո կոշտ հայտարարություններ էին անում, պետք է նկատի ունենան, որ այս պահին Երևանում քաղաքական բռնաճնշումներ են իրականացվում, որոնք մարդու արժանապատվության իրավունքի, ֆիզիկական ազատության իրավունքի կոպտագույն ոտնահարումներով են ուղեկցվում, մինչդեռ բոլորը լուռ են։ Իրավապաշտպանն ընդգծեց, որ շոու նկարելու համար մարդու արժանապատվությունն այսպես նվաստացնելը ծանրագույն նվաստացում է։

Մելիքյանը նշեց, որ ուղիղ կապ է տեսնում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում Տարոն Չախոյանի՝ պաշտոնին նշանակվելու և այս պահին իրականացվող գործողությունների միջև, քանի որ պատերազմի օրերին Չախոյանն էր Արա Սաղաթելյանին մեղադրում ֆեյքային գործունեության մեջ։ Մելիքյանի խոսքով՝ ԱԱԾ֊ն հերթական տեսաֆիլմ հիշեցնող տեսանյութն է պատրաստվում տարածել։

Back to top button
Close